Հետևեք մեզ։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն - Աշտարակի խճուղիներում

14:47, 30 հոկտեմբեր 2023
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն - Աշտարակի խճուղիներում

Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն - Աշտարակի խճուղիներում:


Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի - Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ: 


Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և, Եղվարդի խճուղուց դեպի Երևան քաղաքի ելք ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղղությամբ առաջին բացվածքում: 


Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

 

May be an image of text

 

May be an image of ticket stub, map and text