Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա, Ադրբեջանը մի շարք սկզբունքների հետ համաձայն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մեծ քայլ արդեն եղել է՝ նա համաձայնվում է, միջազգային հանրությունը կարողանում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, դրանք որոշակիորեն տեղ են հասնում։ Իմ կարծիքով՝ այս ձնագունդը գնալով ավելի է մեծանալու, խաղաղության պայմանագիրը կնքվելու է»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի՝ թե ինչ հարաբերություններ կձևավորվեն ժողովուրդների միջև, դա արդեն երկրորդական հարց է։