Ադրբեջանը պնդում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամմեդովը։
«Խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի առաջարկն այսօր ուժի մեջ է: Ուստի Հայաստանը նախ պետք է կատարի հաջորդ քայլերը։ Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է։
Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական պետությունը լիովին վերականգնեց ինքնիշխանությունը, խաղաղության պայմանագրի ձեռքբերման գործընթացը հեշտացել է, և դրա ստորագրման հավանականությունը պետք է մեծ լինի»,-ասել է փոխարտգործնախարարը։