Միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանը, որ հոկտեմբերի 26-27-ին Թբիլիսիում մասնակցում էր «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ այդ համաժողովին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ նրա, անիրատեսական նախագիծ է։
«Այն իրականությունից կտրված նախագիծ է և չի համապատասխանում մեր ցանկություններին»,-ասաց Աղաջանյանը՝ նշելով, որ «Խաղաղության խաչմերուկի» մասին հիշատակվել է միայն մեկ անգամ՝ Փաշինյանի ելույթի ընթացքում, որից հետո այլևս որևէ մեկը դրա մասին չի հիշել։ Ըստ Գագիկ Աղաջանյանի՝ Թբիլիսիում արդեն չորրորդ անգամ անցկացված համաժողովը ամբողջությամբ ներծծված էր «Մետաքսի ճանապարհի» գաղափարով, մինչդեռ հայկական կողմը ներկայացել էր թեմայի հետ կապ չունեցող իր սեփական անիրատեսական օրակարգով։
Գագիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք նաև «Զանգեզուրի միջանցքի», այն Իրանով առաջարկվող ճանապարհով փոխարինելու, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ու դրանից Հայաստանի հավանական օգուտների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ