Հետևեք մեզ։

Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

21:31, 30 հոկտեմբեր 2023
Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական աղետների կառավարման վարչությանը։

X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին Գոքսունի շրջանում։