Հետևեք մեզ։

ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, զրուցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

21:43, 30 հոկտեմբեր 2023
ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, զրուցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Կապան կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը:

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: