Հետևեք մեզ։

Wildberries-ի տոպրակներն այլևս անվճար չեն լինի․ որքան կկազմի տոպրակների գինը հայաստանցի սպառողների համար

22:09, 30 հոկտեմբեր 2023
Wildberries-ի տոպրակներն այլևս անվճար չեն լինի․ որքան կկազմի տոպրակների գինը հայաստանցի սպառողների համար

Wildberries-ը սպասարկման սրահներում պոլիէթիլենային տոպրակները կդարձնի վճարովի։ Առևտրային ցանցի փոփոխությունը վերաբերում է նաև հայաստանյան սպառողին։ Ընկերությունից տեղեկացրել են, որ տոպրակները կարժենան 22-ից մինչև 65 դրամ, որի վճարը կգանձվի այն հաշվից, որից հաճախորդը վճարում է ապրանքի համար։