ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողություններին։ Այսպիսի հավաստիացում է արել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին` լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում։
«Դուք գիտեք սա. մենք «գետնի վրա» չենք մասնակցում այս պատերազմին: Դա անելու մտադրություն չկա», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ը կիսում է այն նպատակները, որոնք Իսրայելը հայտարարում է: