Ֆրանսիական ոստիկանությունը փողերի լվացման կասկածանքով ձերբակալել է Alfa Group-ի համասեփականատեր Ալեքսեյ Կուզմիչևին։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը։ Թերթի տեղեկություններով՝ «Կուզմիչևը ձերբակալվել է երկուշաբթի օրը», և խուզարկություններ են իրականացվել Փարիզում գտնվող նրա տանը և Սեն-Տրոպեում գտնվող վիլլայում։ Ըստ հրապարակման՝ գործարարի նկատմամբ հետաքննություն է անցկացվում հնարավոր փողերի լվացման, հարկերից խուսափելու և այլ խախտումների համար։
2022 թվականի մարտին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Կուզմիչևի դեմ ուկրաինական հակամարտության պատճառով։ Դրանից հետո ֆրանսիական իշխանությունները առգրավել են գործարարի երկու զբոսանավ։