Արգենտինայի հավաքականի ավագ Մեսսին 8-րդ անգամ ստանում է «Ոսկե գնդակը»։
Մեսսին արժանացել է «Ոսկե գնդակի» 2022/23 մրցաշրջանի համար։ Նա Արգենտինայի հետ հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ ՊՍԺ-ի հետ՝ Ֆրանսիայի առաջնությունում։
2022 թվականի ԱԱ-ում նա խփել է 7 գոլ և դարձել մրցաշարի երկրորդ լավագույն ռմբարկուն ու ճանաչվել Քաթարում կայացած աշխարհի առաջնության լավագույն խաղացողը։
Սա Մեսսիի 8-րդ և ռեկորդային «Ոսկե գնդակն» է (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2022/23): Նրան հետապնդողը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, մրցանակը շահել է 5 անգամ։