Հետևեք մեզ։

Ինչպես է անցել Ջերմուկի 30-ամյա քաղաքապետի հարսանիքը, ովքեր են եղել ներկա. «Իրավունք»

10:04, 31 հոկտեմբեր 2023
Ինչպես է անցել Ջերմուկի 30-ամյա քաղաքապետի հարսանիքը, ովքեր են եղել ներկա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» ռեստորանում տեղի է ունեցել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի որդու եւ գործարար Արսեն Արսենյանի դստեր հարսանեկան արարողությունը: Նորապսակների ազգանունների համընկնումը զուգադիպություն է:

 

«Իրավունքի» տեղեկություններով՝ Արսենյանները հարսանեկան խնջույքը համարում են բավական համեստ, քանի որ ի սկզբանե մտադրություն ունեին արարողությունն անցկացնել Մարոկոյում: Այդուհանդերձ, «համեստ» խնջույքին ներկա են եղել մոտ 400 հոգի՝ ընտանիքի ամենամտերիմներն ու քաղաքական գործիչներ, որոնց չհրավիրել չէին կարող: Ելույթներով հանդես են եկել հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ երեկոն վարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը:

 

Հատկանշական է այն, որ եթե ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները գերլարված են քաղաքականության մեջ, ապա հարսանեկան արարողության ժամանակ որոշ ընդդիմադիրներ ու իշխանության ներկայացուցիչներ կարողացել են մեկ հարկի տակ ուրախանալ եւ վայելել ապաքաղաքական երեկոն»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։