Հայաստանի ԱԳՆ-ն միտումնավոր շփոթության մեջ է գցում միջազգային հանրությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ խոսնակը, հղում անելով ՀՀ ՔԿ տվյալներին, գրել էր, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով 14 մարդ խոշտանգվել է, 64-ը մահացել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս․
«200-ից ավելի մարդ սպանվել է, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել են, այդ թվում՝ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ», - գրել է Բադալյանը։
«Սա հերթական խարդախության և ապաշնորհության դրսևորումն է»,- հայտարարել է Հաջիզադեն։