Հետևեք մեզ։

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը հանձնել ՆԳՆ․ հայտարարություն

10:58, 31 հոկտեմբեր 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը հանձնել ՆԳՆ․ հայտարարություն

ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

 

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն:

 

Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն:

 

Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք կրող, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների շրջանառության կանոնները խախտած անձինք նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից»։