ԱՄՆ-ը մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը՝ պնդելով, որ դա «այժմ ճիշտ պատասխանը» չէ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ առաջարկելով «դադարեցնել»՝ զուտ Գազայի հատվածում օգնություն տրամադրելու համար:
Ներկայումս Գազայի 2,2 միլիոն բնակիչների համար սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները քիչ են: Իսրայելը հայտարարել է, որ զինադադար չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմաքանդվել:
Քիրբին ասել է որ վստահ է՝ ավելի շատ օգնության բեռնատարներ կկարողանան Եգիպտոսով մուտք գործել Գազա: Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը խոսել է Իսրայելի կառավարության հետ սահմանն ամեն օր հատող բեռնատարների թիվը մոտ 100-ով ավելացնելու մասին: