Հետևեք մեզ։

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի. Հակոբ Արշակյան

12:07, 31 հոկտեմբեր 2023
Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Ըստ Արշակյանի՝ Հայաստանն արդյունաբերությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է, այս ոլորտում նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, իսկ ՀՆԱ-ում կշիռը 5,1 տոկոսը գերազանցում է:

 

«Երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ Հայաստանը մրցակցային առավելության տեսանկյունից  բարձր տեխնոլոգիաների ոլորտում  մրցակից չունի», - ասել է Արշակյանը: