ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավորվարչության հատկապես կարևոր գործերի քննությանվարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանինկապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինիշրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղբնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցովազգային, էթնիկ, ռասսայական, կրոնականպատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակիֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետությանռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղիբնակչության նկատմամբ ազգային, էթնիկ կամ կրոնականխմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբիանդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս,կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու, կամ այդ խմբիլրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղվածկյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբտեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդթվում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալկամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանություն, բնաջնջում, ինչպես նաև ռասսայական, ազգային, էթնիկ կամսոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական, կամ այլհայացքներով, կամ անձնական, կամ սոցիալական բնույթիայլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, կամ թշնամանքի շարժառիթովառևանգում կատարելու դեպքերի հանգամանքներըպարզելու նպատակով։
Նկատի ունենալով քրեական վարույթի բարդությունը ևմեծածավալ լինելը, գործի օբյեկտիվությունը, լրիվությունը ևբազմակողմանիությունը ապահովելու նպատակով, ՀՀքննչական կոմիտեում ձևավորվել է քննչական խումբ։
Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվելփաստական տվյալներ այն մասին, որ ԱդրբեջանիՀանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀայաստանիՀանրապետության Վարչապետի, Ռուսաստանի ԴաշնությանՆախագահի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահիկողմից հրապարակված եռակողմ հայտարարության 6-րդկետի պահանջը, 2022 թվականի դեկտեմբերի 12-իցապօրինի արգելափակել է Լեռնային ՂարաբաղըՀայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ապօրինի շրջափակումն ի սկզբանեիրականացվել է կեղծ բնապահպանական ցուցարարներիկողմից։ Այնուհետև՝ 2023 թվականի ապրիլի 23-ին, Բերձորիմիջանցքում՝ Հակարի կամրջի վրա, Ադրբեջաննապօրինաբար տեղադրել Է անցակետ՝ այդպիսով ակնհայտինստիտուցիոնալ բնույթ հաղորդելով իր քրեականվարքագծին: Իսկ 2023 թվականի հունիսի 15-ինադրբեջանական կողմը, Հակարի կամրջի վրա դիտավորյալկերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններովամբողջովին արգելափակել է հումանիտար բոլորուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինիմիջանցքով: Արդյունքում երկար ժամանակ խափանվել Էբուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստաննախատեսված տեղափոխումները և չեղարկվել ուղևորների՝անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնողմեկնումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտերթուղով՝ ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչիմիջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ, ինչպես նաևադրբեջանական կողմը արգելել է որևէ հումանիտար բեռիմուտքը Լեռնային Ղարաբաղ։ 2022 թվականի դեկտեմբերիցպարբերաբար, 2023 թվականի մարտ ամսից ամբողջովինընդհատվել է գազի, իսկ 2023 թվականի հունվարից՝էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այդ ընթացքում Հակարի կամրջի վրա տեղադրվածապօրինի անցակետից առևանգվել են ԼՂ բնակիչհանդիսացող քաղաքացիական անձինք։
Շարունակելով իր էթնիկ զտման քաղաքականությունը ևդրան ուղղված գործողությունները՝ 2023 թվականիսեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվողԼեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իր ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելությանշարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմաննպատակով, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, մարտական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, կիրառելով պատերազմ վարելուարգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիականբնակիչներին զինծառայողներից, լայնածավալ հարձակմանեն անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջերկայնքով, համակարգված, կանխամտածված ևնպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել ԼեռնայինՂարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիականբնակչությանը, մասնավորապես՝ ոչ ընտրովի հարձակմանօբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվողքաղաքացիական բնակչությանը և քաղաքացիականօբյեկտները՝ նշված զինատեսակներով հրետակոծել ենՍտեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտքաղաքները և դրանց հարակից բնակավայրերը՝պատճառելով մարդկային և գույքային կորուստներ։
Ռազմական երկօրյա գործողությունների ընթացքումարձանագրվել են հայ զինծառայողների, քաղաքացիականանձանց դիտավորությամբ, դաժանաբար մահպատճառելու, նրանց նկատմամբ բռնություններգործադրելու, խոշտանգման ենթարկելու, նրանց նկատմամբանմարդկային, արժանապատվությունը նվաստացնողվերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիերը խոշտանգելու, անարգելուռազմական հանցագործությունների դեպքեր։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստականտվյալների համաձայն՝ ռազմական ագրեսիայի արդյունքումԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող ևքաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա ենառնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտմանքաղաքականության պլանավորված ու կանխամտածվածքաղաքականության, դրա մասը կազմող՝ սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-իգրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունիցդրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ ևհնարավորություն: Ընդ որում, բռնի տեղահանությանընթացքում և դրան անմիջապես հաջորդողժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառականկապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկզտումների գործողությունների և տեղահանությանընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային ևբժշկական օգնության բացակայության և այլնի հետ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննությանառարկա են դարձվել նաև Ադրբեջանի զինված ուժերիկողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ԼեռնայինՂարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությաններկայացուցիչների առևանգումների, զինծառայողներիգերեվարումների դեպքերը: Քննության ներկա փուլում առկաեն 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձիմասով է հաստատել իրենց տիրապետության տակվերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասովկատարվում են համապատասխան գործողություններ։
Վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալքննչական և վարույթային գործողություններ։Նախաքննության ընթացքում նշանակվել ենդատագենետիկական, դատաբժշկականփորձաքննություններ, վարույթով հաստատված՝ զոհվածանձանց հարազատները ճանաչվել են տուժող, ինչպես նաևշարունակվում է դիերի նույնականացման գործընթացը։
ՀՀ քննչական կոմիտեում լայն ծավալով շարունակվում է բռնիտեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալներիհավաքագրումը և նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանցընթացքում կատարված ռազմական հանցագործություններիվերաբերյալ փաստահավաք գործընթացը։
Այս համատեքստում ՀՀ քննչական կոմիտեն կրկինհորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանմանենթարկված անձանց, վերոնշյալ հանցավոր արարքներիվերաբերյալ ցանկացած ձևաչափով և կրիչովտեղեկատվության տիրապետող անձանց՝ դրանքտրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ստացվածտեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է։