Հետևեք մեզ։

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են այլ վայրում․ Քերոբյան

11:40, 31 հոկտեմբեր 2023
Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են այլ վայրում․ Քերոբյան

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Քերոբյանը նշեց, սակայն, որ գործարանը կլինի ոչ թե Երասխում, այլ՝ այդ տարածքի մոտակայքում: 

Հարցին՝ սա Ադրբեջանի սպառնալիքներին տուրք տալու քայլ չէ՞, Քերոբյանը պատասխանեց, որ որոշում կայացնողը մասնավոր ներդրում իրականացնող ընկերությունն է․

«Գործ ունենք  մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ ու իրենք են որոշում իրենց հետագա անելիքները»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները