Հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք: Բոլոր նոր դեպքերը գրանցվել են երեխաների շրջանում։
Անցյալ շաբաթվա դրությամբ հաստատված էր 471 դեպք։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ներկայումս հոսպիտալացված է 2 հիվանդ։ 302 քաղաքացի դուրս է գրվել։
Դեպքերից 332-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: