Հետևեք մեզ։

Հավանական է, որ Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու ծրագիրը 2024-ին կմտնի գործնական փուլ․ Քերոբյան

16:08, 31 հոկտեմբեր 2023
Հավանական է, որ Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու ծրագիրը 2024-ին կմտնի գործնական փուլ․ Քերոբյան

Գյումրիում «չոր նավահանգիստ» և չոր ինդուստրիալ պարկ կառուցելու ծրագիրը, հավանական է, որ 2024-ին ծրագրի իրականացումը կմտնի գործնական փուլ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


 
«Մենք պատվիրել ենք խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական MTBS ընկերությունը: Ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ՝ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար»,-ասաց նա:


 
Ըստ նախարարի, հավանաբար, դա կլինի պետություն-մասնավոր գործընկերության մոդելով: 


 
«Կարծում եմ, որ 2024-ին մենք կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով, կարող ենք հուսալ, որ որոշ շինաշխատանքներ կսկսվեն», - նշեց նախարարը։