Հետևեք մեզ։

Մենք տրամադրված ենք Հյուսիս-Հարավն իրականացնել, խնդիրը ֆինանսական չէ. Գնել Սանոսյան

16:59, 31 հոկտեմբեր 2023
Մենք տրամադրված ենք Հյուսիս-Հարավն իրականացնել, խնդիրը ֆինանսական չէ. Գնել Սանոսյան

Հյուսիս-հարավ ճանապարհի մասով դրականն այն է, որ որոշ հատվածներում վերջապես մտել են շինարարության փուլ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

 

Ըատ Սանոսյանի՝ Երևանի որոշ հատվածներում կան դատական հարցեր, ինչի համար էլ աշխատանքները  կամ դանդաղ են առաջ գնում, կամ առաջ չեն գնում։

 

«Հիմա մենք շինարարական փուլ ենք մտել Աշտարակից Թալին հատվածում։ Դուք գիտեք՝ փոխարինող հատվածը շատ ոլորաններով է և հաճախ են վթարներ լինում։ Մենք տրամադրված ենք Հյուսիս-հարավն իրականացնել, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, խնդիրը ֆինանսական չէ»։