Իսրայելի պաշտպանության հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-մայոր Յարոն Ֆինքելմանի` հարձակողքկան գործողություն սկսելու հրամանը հրապարակել են տեղի լրատվամիջոցները։
«Մենք հարձակում ենք սկսում ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Մեր նպատակը մեկն է՝ հաղթանակը. որքան էլ երկար լինեն մարտերը, որքան էլ դժվար լինեն, հաղթանակից բացի այլ արդյունք չկա»-ասել է նա։
Հրամանատարն իր հրամանում ասել է, որ պրոֆեսիոնալիզմով և ուժով կպայքարեն Իսրայելի պաշտպանության այն արժեքների ոգով, որոնցով իրենք դաստիարակվել են, որոնցից գլխավորն է առաջադրանքի կատարումը և հաղթելու ցանկությունը։
«Պայքարելու ենք ծառուղիներում, թունելներում, որտեղ պետք է։ Մենք կհարվածենք մեր դեմ կանգնած գարշելի թշնամուն... Հարվածե՛ք թշնամուն։ Կապի վերջ»։
Տեսանյութն` այստեղ։