Սպորտային հագուստի գերմանական Adidas ընկերությունը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է ութ ոսկե մատանի՝ ութերորդ «Ոսկե գնդակը» նշելու համար:
«Անհամար հիշողություններ, ութ մատանի, զրոյական կասկածներ»,- ասվում է ընկերության X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ֆրանսիական France Football ամսագրի՝ անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը։ Քվեարկության արդյունքներով Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։