Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը տեղափոխվելու է Աշտարակի խճուղի․ Ռուստամ Բադասյան

17:59, 31 հոկտեմբեր 2023
ՊԵԿ-ը տեղափոխվելու է Աշտարակի խճուղի․ Ռուստամ Բադասյան

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել է` արդյո՞ք Խորենացի փողոցի ՊԵԿ-ի շենքը հանձնելու են Պետական գույքի կադաստրի կոմիտեին ու տեղափոխվեն Աշտարակի խճուղի` ՊՆ նախկին շենք:

Ի պատասխան Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Երեւանի ԱՏԳ կենտրոնի ստեղծմանն ու նշել, որ այն բիզնեսի համար առեւտրի կարեւորագույն բարեփոխումներից է. «Եվ դա մեզ հնարավորություն է տվել, որպեսզի մեր վարչական շենքը տեղափոխենք: 2024 թվականին 1.5 միլիարդ դրամի ծախս է նախատեսված, որպեսզի այդ կապիտալ ծախսն անենք: Այսինքն` մենք Խորենացու շենքն ինչ-որ փուլում հանձնելու ենք պետական գույքին, եւ ՊԵԿ-ը տեղափոխվելու է Աշտարակի խճուղի: Դա նախատեսվում է իրականացնել 3 տարվա ընթացքում»,- նշել է ՊԵԿ նախագահը: