Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը:
«Սիրելի՛ բարեկամներ,
Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»։
Հիշեցնենք, որ երեկ Սերգեյ Սմբատյանին մեղադրանք ներկայացած, կալանավորած, այդ ողջ ընթացքում նրա մեղադրքնը պնդող դատախազությունը դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով: