Հետևեք մեզ։

Առինջում համատեղ վարձակալությամբ բնակվող չորս օտարերկրացին ծեծի էին ենթարկել համերկրացուն և գումար հափշտակել (տեսանյութ)

19:43, 31 հոկտեմբեր 2023
Առինջում համատեղ վարձակալությամբ բնակվող չորս օտարերկրացին ծեծի էին ենթարկել համերկրացուն և գումար հափշտակել (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց։ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի էին ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար:
Տեղեկությունն իրացնելով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ի գիշերը չորսին էլ ձերբակակել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել Աբովյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են։

Վերլուծական