Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ է կատարում Գազայի հատվածում։
«Իսրայելը, ստանալով Արևմուտքի և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, մարդկության դեմ հանցագործություններ է կատարում Գազայում: Իրական պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին: Բայց Իսրայելը հարվածում է հիվանդանոցներին: Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատում ենք ապահովել, որ Իսրայելից յուրաքանչյուր մարդ, ով ռազմական հանցագործություններ է կատարել, հայտնվի օրենքի առջև», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։