ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ապագայում մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։
«Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կկարողանա մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին, և մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ կրակենք միմյանց վրա»,- ասել է նա։
Օսթինը նաև պնդում էր, որ եթե Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում հաջող լինի, դա կվտանգի հարևան երկրների, հատկապես Բալթյան երկրների անվտանգությունը: