Հետևեք մեզ։

Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ ԱԱ-2034-ը

21:42, 31 հոկտեմբեր 2023
Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ ԱԱ-2034-ը

 

2034 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հնարավոր է անցկացվի Սաուդյան Արաբիայում։

 

Հոկտեմբերի 31-ը 2034 թվականի Աշխարհի առաջնության անցկացման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որը հայտ է ներկայացրել։

 

Մրցաշարը հյուրընկալող երկիրը պաշտոնապես կհայտարարվի 2024 թվականի վերջին եռամսյակում։