Հետևեք մեզ։

Ինը ամսում Ռուսաստանում տեղի է ունեցել գրեթե 97 հազար ավտովթար

22:04, 31 հոկտեմբեր 2023
Ինը ամսում Ռուսաստանում տեղի է ունեցել գրեթե 97 հազար ավտովթար

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՌԴ ավտոճանապարհներին տեղի է ունեցել 96 768 ճանապարհատրանսպորտային պատահար։ Սա 4,9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին «Իզվեստիա»-ն տեղեկացել է հոկտեմբերի 31-ին՝ ուսումնասիրելով ՌԴ ՆԳՆ Ճանապարհային անվտանգության գիտական ​​կենտրոնի կողմից պատրաստված վթարների մակարդակի վերլուծությունը։

 

Ինը ամսվա ընթացքում Ռուսաստանի ճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 10309 մարդ (+1,6%), վիրավորվել՝ գրեթե 121,5 հազար մարդ (+4,3%)։ Երեխաների մասնակցությամբ պատահարների թիվն  ավելացել է 10,2%-ով (16,7 հազար դեպք)։ Միևնույն ժամանակ, անչափահասների կողմից ավտոմեքենայի, մոտոցիկլետի կամ այլ տրանսպորտային միջոց վարելու հետևանքով 1638 պատահար է գրանցվել, ինչը նախորդ տարվա երեք եռամսյակի համեմատ աճել է 83,6%-ով։