Հետևեք մեզ։

«Գոտիներ», ինչ էլ ստեղծեմ` այսպիսի մարդկանց մասին է. Սիրուշոն նոր աշխատանք է ներկայացրել, հոլովակում արցախցի կին է նկարահանվել

23:50, 31 հոկտեմբեր 2023
«Գոտիներ», ինչ էլ ստեղծեմ` այսպիսի մարդկանց մասին է. Սիրուշոն նոր աշխատանք է ներկայացրել, հոլովակում արցախցի կին է նկարահանվել

 

Սիրուշոն նոր աշխատանք է ներկայացրել, հոլովակում արցախցի կին է նկարահանվել։

«Ձեզ ենք ներկայացնում մեր նոր աշխատանքը`«Գոտիներ»։  Լիլիան, ում տեսնում եք հոլովակում, ծնվել ու մեծացել է Արցախում: Նա իր 2 ամսական որդուն՝ Մոնթեին գրկած 40 ժամ դժվարություններով լի ճանապարհ է անցել՝ թողնելով իր տունը։ Նրա աչքերում պայքար է, ցավ, բայց նրան կոտրել հնարավոր չէ:

Գեորգին, ով նկարել է այս տեսանյութը, ինքն իր մեջ պայքարում է այն մտքի հետ, որ տուն՝ Ստեփանակերտ, այլևս չի կարողանալու գնալ։

 

Լինի թե՛ զարդ, թե՛ երգ, այն, ինչ ստեղծում եմ, հենց այսպիսի մարդկանց մասին է՝ հայի այս տեսակից ոգեշնչված, որը որքան էլ ջղայինացած և հիասթափված, բայց շարունակում է լավը ստեղծել և առաջ մղվել»։