ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կրկին կմեկնի Մերձավոր Արևելք, որի շրջանակում կայցելի Իսրայել։
Reuters-ի փոխանցմամբ` այցը նախատեսված է նոյեմբերի 3-ին։
«Քարտուղար Բլինքենն ուրբաթ կմեկնի Իսրայել՝ հանդիպելու Իսրայելի կառավարության անդամների հետ, այնուհետև այլ այցեր կկատարի տարածաշրջան»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։