Հետևեք մեզ։

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)

10:53, 01 նոյեմբեր 2023
Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված, ապա կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք, որ նախորդ նիստից հետո ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ տարածեցին առ այն, որ Վագիֆ Խաչատրյանը ներողություն է խնդրել ադրբեջանցի ժողովրդից, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Վագիֆ Խաչատրյանը հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել, սակայն թարգմանիչը փոխանցել է, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից։

 

Տեսանյութը՝ այստեղ։