Հայաստանի 2024-ի պետբյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարը, նախորդ տարվա համեմատ, կավելանա 4,7 միլիարդ դրամով։ Այս մասին ԱԺում բյուջեի քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:
Նա հայտնել է, թե ավելացումները կապված են պետական արդիականացման ծրագրի հետ, նախատեսված է 2024 թվականին իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով։
«Շուրջ 3 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր ունենք, որը պետական կառավարման համակարգում սարքավորումների ձեռքբերման և ծրագրային ապահովումների համար է։ Հանրային հատվածի իրազեկման ծրագրոով էլ շուրջ 245 միլիոն դրամի ավելացում ունենք»,- ասել է Խաչատրյանը։