3+3 ձևաչափին չմասնակցելով՝ Վրաստանը չդադարեցրեց իր մասնակցությունը ներկովկասյան խնդիրների լուծմանը։
Այդ մասին երկրի հանրային հեռուստաալիքի եթերում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
«Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Նիկոլոզ Սամխարաձեն։