Հետևեք մեզ։

Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

12:10, 01 նոյեմբեր 2023
Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից  «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը: Այս մասին հաղորդում է «Իզմիրլյան» ԲԿ-ն։

 

Իր հերթին Չարչյանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

 

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատ մարդիկ, սիրով տեղեկացնում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, կրկին ստանձնել եմ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը: 

Այսուհետ նույնպես շարունակելու եմ իմ ԱՆՎՃԱՐ խորհրդատվությունն անցկացնել իմ բուժառուների ու իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց հետ:

Միշտ Ձեր կողքին՝ Արմեն Գերասիմի Չարչյան»։