Հետևեք մեզ։

«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա». ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում բացեց իր նոր գրասենյակը

12:50, 01 նոյեմբեր 2023
«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա». ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում բացեց իր նոր գրասենյակը

ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել և հայտնել, որ պարեկների թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։

 

Ընդգծելով, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության՝ առաքելության ղեկավար Մարակոս Ռիտերը հույս հայտնեց, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։

 

«Ազատության» հարցին ի պատասխան Ռիտերը տեղեկացրեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Դիտարկմանը, թե պարեկներն իրենց զեկույցը ուղիղ Բրյուսել են ուղարկում և հարցին, թե այդուհանդերձ կարո՞ղ է ասել՝ այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանեց․ - «Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա»։