Հետևեք մեզ։

Արցախի գանձապետական հաշիվներում եղած 3,1 մլրդ դրամը ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը․ Արցախի ֆիննախ

13:30, 01 նոյեմբեր 2023
Արցախի գանձապետական հաշիվներում եղած 3,1 մլրդ դրամը ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը․ Արցախի ֆիննախ

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է Արցախի ֆինանսների նախարարությունը։


Նախարարությունից հարկ են համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։