Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։ Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
«Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները»,- նշել է նա: