Շատ ինտենսիվ զբաղվում ենք և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց գերեվարման ու խոշտանգման հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում գերեվարել է 16 անձի` 6 զինծառայող և 10 քաղաքացիական անձ, նրանցից միայն 9 անձի մասով է հաստատել Ադրբեջանում գտնվելու փաստը։
Քյարամյանը նշեց՝ վերոնշյալի կապակցությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։