Հետևեք մեզ։

2024-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 984 մլն 592 հզր դրամ

15:25, 01 նոյեմբեր 2023
2024-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 984 մլն 592 հզր դրամ

2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 984 միլիոն 592 հազար դրամ։ Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայությունների միջոցառմանն ուղղվելու է 494 միլիոն 376 հազար դրամ։ ԿԸՀ շենքային պայմանների բարելավման միջոցառմանը՝ 463 միլիոն 100 հազար դրամ։ Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպման միջոցառմանը՝ 19 միլիոն 617 հազար դրամ։

ՏԻՄ ընտրությունների կազմակերպման միջոցառմանը՝ 7 միլիոն 498 հազար դրամ։

2024-ին համապետական ընտրություններ չեն սպասվում։