Հետևեք մեզ։

Մարտի 1-ի գործը բացահայտել ենք. Սասուն Խաչատրյան

15:27, 01 նոյեմբեր 2023
Մարտի 1-ի գործը բացահայտել ենք. Սասուն Խաչատրյան

Նախկինում Հատուկ քննչական ծառայության, դրա լուծարումից հետո նոր ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․«Մարտի 1-ը մենք բացահայտել ենք»։

Անմիջապես հաջորդած հարցին, թե ո՞վ էր հրաման տվել գնդակահարել տասն անձին, Սասուն Խաչատրյանն ասաց․«Հարգելիս, մեղադրական եզրակցությունը, որքանով ինձ հայտնի է, արդեն հասանելի է, բոլոր եզրահանգումները շարադրված են։ Մեղադրանքներ են առաջադրվել և հրաման տվողներին, և սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ կարծիք հայտնեմ, բայց վերցրեք, մեղադրական եզրակացությունը, կարդացեք։ Իսկ ինչ վերաբերում է Գեղամ Պետրոսյանի արդարացմանը, ավելի լա՞վ կլիներ, որ ոչ բավարար ապացույցներով մարդու գործն ուղարկեի՞ն դատարան։ Զարգացած երկրներում և արդարացման դատավճիռներ են լինում, և արդարացումներ, դա նորմալ է»։

Դիտարկմանը, թե զարգացած երկրում նման ձախողման համար հրաժարական կտար այդ մարմնի ղեկավարը, Սասուն Խաչատրյանն ասաց, որ իրենք շատ բարեխիղճ են աշխատել։

Վերլուծական