Հետևեք մեզ։

Իսրայելը և Եգիպտոսը համաձայնության են եկել Գազայից մոտ 500 օտարերկրյա քաղաքացիների դուրսբերման շուրջ. Ֆիդան

16:54, 01 նոյեմբեր 2023
Իսրայելը և Եգիպտոսը համաձայնության են եկել Գազայից մոտ 500 օտարերկրյա քաղաքացիների դուրսբերման շուրջ. Ֆիդան

Իսրայելը և Եգիպտոսը համաձայնության են եկել Գազայից մոտ 500 օտարերկրյա քաղաքացիների դուրսբերման շուրջ։

Այս մասին Անկարայում իրանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ նրանք Գազայից դուրս կգան Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետով։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին բանակցություններ են ընթանում Գազայից օտարերկրյա քաղաքացիների եւս մեկ խմբի, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների դուրսբերման շուրջ։