Հետևեք մեզ։

Օրինակները բերվեցին, բայց Սասուն Խաչատրյանը չկարողացավ նշել մեկ պաշտոնյայի անուն, ում մասով իրենց կառույցը որևէ ուսումնասիրություն է անում

17:03, 01 նոյեմբեր 2023
Օրինակները բերվեցին, բայց Սասուն Խաչատրյանը չկարողացավ նշել մեկ պաշտոնյայի անուն, ում մասով իրենց կառույցը որևէ ուսումնասիրություն է անում

Մեր կառույցը ուսումնասիրում է ամեն ինչ՝ անկախ դեմքերից, ունեցած պաշտոններից: Այս մասին լրագրողների հարցին, թե  իր ղեկավարած կառույցն ուսումնասիրո՞ւմ է այս իշխանության ներկայացուցիչների հետ կապված ունեցվածքի ձեռքբերման գործեր, պատասխանեց Սասուն Խաչատրյանը։

Լրագրողները խնդրեցին ընդամենը մեկ պաշտոնյայի անուն տալ, և օրինակ բերեցին Ալեն Սիմոնյանի ասֆալտի գործով զբաղվող եղբորը, Արգիշտի Քյարամյանի կնոջ օժիտը, Քյարամյանի ստացած նվիրատվությունը,  անձամբ Սասուն Խաչատրյանի տան կասկածելի գործարքը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ շուկայականից անհամեմատ էժան ձեռք բերած տունը, Արփի Դավոյանի տուն ունենալն ու ԱԺ-ից տան վարձի փող ստանալը և այլն։ Սասուն Խաչատրյանն ասաց, որ կայքում նայեն, կա։ Լրագրողներիը պնդեցին, որ ոչ մի պաշտոնյայի անուն չկա։

Ինչ վերաբերում է Պապիկյանի տանը, Սասուն Խաչատրյանն ասաց․«Սուրեն Պապիկյանն ի՞նչ, նա, իմ ունեցած տեղեկություններով, վարկով է ձեռք բերել տուն»։

Դիտարկմանը, թե էժան գնով է ձեռք բերել ու Արսեն Արսենյանից, ում որդին Ջերմուկի քաղաքապետն է, Սասուն Խաչատրյանն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում։