Հետևեք մեզ։

34-ամյա կինը գողացել է ԼՂ-ից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտն ու 100 հազար դրամ կանխիկացրել

17:21, 01 նոյեմբեր 2023
34-ամյա կինը գողացել է ԼՂ-ից բռնի տեղահանված 86-ամյա  կնոջ կենսաթոշակային քարտն ու 100 հազար դրամ կանխիկացրել

Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:

 

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

 

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

 

Կատարվում է նախաքննություն: