ԱՄՆ-ում 58-ամյա Լոուրենս Ֆոսեթը մահացել է վիրահատությունից վեց շաբաթ անց՝ աշխարհում երկրորդ հիվանդն էր, ում խոզի սրտի փոխպատվաստում են արել։ Այս մասին հայտնում է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնը։
«Մեծ ցավով հայտնում ենք Լոուրենս Ֆոսեթի մահվան մասին՝ 58-ամյա սրտի հիվանդությամբ հիվանդ, ով ենթարկվել է աշխարհում երկրորդ գենետիկորեն մշակված խոզի սրտի փոխպատվաստման: Ֆոսեթը վիրահատվել է սեպտեմբերի 20-ին և ողջ մնացել մոտ վեց շաբաթ», - ասված է մահախոսականում։