Հետևեք մեզ։

Հանրահավաքի ժամանակ հնչեցրած խոսքերի համար Հրանտ  Բագրատյանին մեղադրանք է ներկայացվել

18:17, 01 նոյեմբեր 2023
Հանրահավաքի ժամանակ հնչեցրած խոսքերի համար Հրանտ  Բագրատյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ  Բագրատյանին մեղադրանք է ներկայացվել, գործի նախաքննությունն ավարտվել է և այն դատարանում է։

Hayastan.news-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Բագրատյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 4-ին Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ, բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։ Մեղադրանքում ասվում է, որ Բագրատյանը՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա, ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել:

Բագրատյանին մեղադրանք է ներկայացվել ՔՕ-ի 330 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով․

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Վերլուծական