Ես իմ բոլոր արձանագրումները պարբերաբար ուղարկել եմ միջազգային դերակատարներին: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` պատասխանելով հարցին, թե ինքն արդյոք որևէ տեղեկություն ունի՞ այն անձանց վերաբերյալ, ովքեր Ադրբեջանում գերության մեջ են, այդ թվում նաև Լևոն Մնացականյանի։
Իսկ թե կոնկրետ Լևոն Մնացականյանի մասով ինչ է արվել, Մանասյանն ասաց, որ նրա անվան շուրջ տարածված լուրերից հետո դիմել է ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններին, սակայն իրեն հասցեգրված տեղեկությունը խորհրդապահական է և ու դա չի կարող այս պահին հրապարակել
«Լևոն Մնացականյանի մասով մի քանի անգամ անհատականացված հստակ խնդրագրեր ու դիմումներ եմ ուղարկել համապատասխան մարմիններին»,-ասաց Մանասյանը: