Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին հայտնում է, որ Բերբոքը նախատեսում է նաև այցելել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի փախստականների տեղավորման կենտրոն:
Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու։