Հետևեք մեզ։

Մեղսագրվող արարքը չէին կատարել․ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ News.am

19:36, 01 նոյեմբեր 2023
Մեղսագրվող արարքը չէին կատարել․ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ News.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։ Այս մասին NEWS.am-ին ասել է փաստաբան Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ նշված անձինք մեղադրվում էին շորթման մեջ, ինչի մասին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահը։