Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված դի:
Իրավապահները նշված տանը կից խորդանոցում էլեկտրական հոսանքի լարով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության արդյունքում դիակ վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: